Իրադարձություններ

Այսուհետ «Ֆակտում» խորհրդատվական իրավաբանական ընկերությունը և Եվրասիա միջազգային համալսարանը գործընկերներ են:
Նրանք կհամագործակցեն ուսումնական, գիտակրթական և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Ակնկալվում է արդյունավետ համագործակցություն:

«Ի՛Մ ԻՐԱՎԱԲԱՆԸ» ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նո՛ր իրավաբանական մշակույթ Հայաստանում:

2016թ. նոյեմբերի 9-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ «Ֆակտում» իրավաբանական ընկերության նոր նախաձեռնության՝ «Ի՛մ իրավաբանը» նախագծի շնորհանդեսը: Նախագիծը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ընկերության հիմնադիր տնօրեն Հակոբ Ղարախանյանը:

«Ի՛մ իրավաբանը» նախագծի գործարկումով ապահովվում է ազգաբնակչությանը հարմարավետ իրավաբանական խորհրդատվության և ծառայությունների մատուցումը, նպաստելով քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը և նրանց իրավունքների պաշտպանությանը:

Յուրաքանչյուր անձ՝ բաժանորդագրվելով «Ի՛մ իրավաբանը» ծառայության որևէ փաթեթի, ձեռք է բերում համապատասխան քարտ: Ակտիվացնելով այն, հաճախորդն իրավունք է ունենում մեկ տարվա ընթացքում բարձրակարգ և որակյալ իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև որոշ ծառայություններ ստանալ փորձառու փաստաբանների և իրավաբանների կողմից՝ լուծելով իրավաբանական բնույթի ցանկացած խնդիր:

Փաթեթներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

«ՄԵՐ ՏՈՒՆԸ»

2016թ. հոկտեմբերի 10-ին «Մեգերյան Կարպետ» ձեռագործ գորգերի գործարանում տեղի ունեցավ «Մեր Տունը» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադրման 10 – ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին նաև հասարակական կազմակերպության գործընկեր «Ֆակտում» խորհրդատվական իրավաբանական ընկերության ներկայացուցիչները: Այսուհետ «Մեր Տան» սաները և աշխատակիցներն արտոնյալ պայմաններով կստանան որակյալ իրավաբանական սպասարկում «Ֆակտում» ընկերության իրավաբանների կողմից:

ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2016

2016թ. սեպտեմբերի 16-18 «Ֆակտում» խորհրդատվական իրավաբանական ընկերությունը մասնակցեց «ARMENIA EXPO 2016» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին նաև հայկական և միջազգային առաջատար կազմակերպություններ:
«Ֆակտում» ընկերությունը ներկայացրեց կորպորատիվ հաճախորդների սպասարկման իր փորձն ու փոխշահավետ նոր համագործակցությունների սկիզբ դրվեց:

ՀՈՒՇԱԳԻՐ - «ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»

2016 թվականի հուլիսի 1-ին Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում տեղի ունեցավ Ուկրաինայի Հայերի Միության հերթական համաժողովը, նվիրված միության հիմնադրման 15-ամյակին։

Միջոցառման ընթացքում «Ֆակտում» իրավաբանական ընկերության՝ ի դեմս տնօրեն Հակոբ Ղարախանյանի և Ուկրաինայի Հայերի Միության՝ ի դեմս Վիլեն Շատվորյանի ստորագրվեց համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Այսուհետ Ուկրաինայի հայ համայնքի ավելի քան կես միլիոն մեր հայրենակից անդամները հնարավորություն կունենան ստանալ բարձրակարգ իրավաբանական ծառայություններ հայրենիքում։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1-ԱՄՅԱԿԸ

«Ֆակտում» իրավաբանական ընկերության  հիմնադրման  1-ամյակը նշանավորվեց  ընկերության գլխամասային գրասենյակի բացումով, որը գտնվում է ք. Երևան, Վ. Վաղարշյան 12/12 հասցեում:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա. Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մ. Առուստամյանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն Ս. Բաբայանը, Երևանի Արաբկիր համայնքի ղեկավար Հ. Վարդանյանը և այլն:

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՖՈՐՈՒՄ

«Ֆակտում» խորհրդատվական իրավաբանական ընկերության պատվիրակությունը 2016 թ. մայիսի 3-ից 11-ը լեհական կողմի հրավերով Լեհաստանի Վարշավա, Զամոշչ, Շիերաձ քաղաքներում մասնակցել է հայ-լեհական գործարար համագործակցության և Լեհաստանի հայերի ֆորումներին:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ գործարար համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնցով «Ֆակտում» ընկերությունը ստանձնել է հայ և լեհ գործարարների համագործակցության իրավաբանական սպասարկումը:

ՀՈՒՇԱԳԻՐ - «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

Հայրենիքին նպաստ բերելու համար յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով:

2016 թ. ապրիլի 19-ին «ՖԱԿՏՈՒՄ» խորհրդատվական իրավաբանական ընկերության և «Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնի» միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Բժշկական Կենտրոնի անձնակազմի ավելի քան 350 աշխատակից այսուհետ արտոնյալ պայմաններով կօգտվի իրավաբանական ընկերության փորձառու փաստաբանների և իրավաբանների որակյալ իրավաբանական ծառայություններից:

ՍԵՄԻՆԱՐ - «ՀՈՄԼԱՅՖ ՎԻԺԸՆ ՌԻԵԼԹԻ ԻՆՔ.»

2015 թվականի հոկտեմբերի 14-ին <<Ֆակտում>> խորհրդատվական իրավաբանական ընկերության և «ՀոմԼայֆ Վիժըն Ռիելթի Ինք.» կանադական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվեց <<Անշարժ գույքի շուկայի արևմտյան չափորոշիչները և դրանց ներդրման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում>> թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարին մասնակցեցին հայաստանյան անշարժ գույքի 12 առաջատար կազմակերպություններ:
Սեմինարը վարում էին <<Ֆակտում>> խորհրդատվական իրավաբանական ընկերության հիմնադիր-տնօրեն Հակոբ Ղարախանյանը և «ՀոմԼայֆ Վիժըն Ռիելթի Ինք.» ընկերության հիմնադիր-տնօրեն Կեն Կակուլիսը:
Քննարկվեցին հայաստանյան անշարժ գույքի շուկայի առկա խնդիրները, արևմտյան չափորոշիչների ներդրման և Հայաստան խոշոր ներդրումների ներգրավման հեռանկարները:

ՀՈՒՇԱԳԻՐ - «ՀՈՄԼԱՅՖ ՎԻԺԸՆ ՌԻԵԼԹԻ ԻՆՔ.»

2015 թվականի հոկտեմբերի 13-ին <<Ֆակտում>> խորհրդատվական իրավաբանական ընկերության և «ՀոմԼայֆ Վիժըն Ռիելթի Ինք.» կանադական կազմակերպության միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով Կողմերը համագործակցություն ստանձնեցին իրավաբանական, անշարժ գույքի ոլորտում ներդրումների, կրթական, հիփոթեքային, ֆինանսական, գիտական և այլ ոլորտներում:
Միջոցառմանը ներկա էին ոլորտի պետական և ոչ պետական մարմինների ղեկավարներ:

ՀՈՒՇԱԳԻՐ - ԴԻՋԻՏԵՔ ԷՔՍՊՈ 2015

2015 թվականի հոկտեմբերի 2-ին <<Դիջիթեք Էքսպո>> միջազգային ցուցահանդեսի ընթացքում <<Ֆակտում>> խորհրդատվական իրավաբանական ընկերության և <<Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության>> միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որով ընկերությունը ստանձնել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների իրավաբանական սպասարկումը:

ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2015

2015 թվականի սեպտեմբերի 19-ին <<Ֆակտում>> խորհրդատվական իրավաբանական ընկերությունը մասնակցեց ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2015 15-րդ միջազգային ամենամյա ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի ընթացքում <<Ֆակտում>> խորհրդատվական իրավաբանական ընկերությունը ներկայացրեց ընկերության կողմից առաջարկվող իրավաբանական ծառայությունների ողջ փաթեթը, բանակցեց գործող մի շարք ընկերությունների հետ, մատնանշվեցին հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:
<<Ֆակտում>> խորհրդատվական իրավաբանական ընկերության հիմնադիր-տնօրեն Հակոբ Ղարախանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ձեռքբերված հաջողությունները և  հետագա անելիքները: